Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թուրքիայում բնակվող հայ «երիտկույս» է վատացել

Թուրքիայում բնակվող հայ «երիտկույս» է վատացել
17.08.2024 | 09:55

«Ադրբեջանի վերջին հայտարարությունից` «Ջանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ, Թուրքիայում բնակվող հայ «երիտկույս» է վատացել:

Հայտարարությունն այն մասին է, որ Ադրբեջանը ներկա փուլում չի կարևորում Միջանցքի խնդիրը, որովհետև իրեն տրամադրվում է այլընտրանքային ճանապարհ` Իրանով։

«Երիտկույսը» շուրջօրյա ռեժիմով քարոզում է, թե արցախահայերը պետք է ադրբեջանցիների հետ եղբայրություն անեն, ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն և վերադառնան Արցախ` բնակվելու։ Ձեռքի հետ էլ հարցազրույցներ է տալիս թուրք-ադրբեջանական լրատվամիջոցներին, դառնալով նրանց համար պուպուշ «հայ»։

Պարզապես, «երիտկույսը» չի գիտակցում, որ շուտով Կոկա-Կոլայից երիտասարդ հանրապետությունը քարտեզից վերանալու է։

Արցախցիները, գանձակցիները, շահումյանցիները, նախիջևանցիները և այլ հայեր հնարավորություն են ունենալու բնակվելու մեր` հայկական տարածքներում, որոնք դեյուրե հանդիսանալու են Հայաստանի Հանրապետության մաս։ Եվ այդ իրողության կնիքը դրվելու է Մոսկվայում։

Այնպես, որ պսևդոհայուհի «երիտկույսը» կարող է իրեն չպատառոտել` իր բաղձալի երազանքը մնալու է անկատար։

Այն, որ վերոնշյալ «երիտկույսը» Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներին անվանում է «չայացուներ», թե իբրև ինքը «չայի» դիմաց նրանց հանձնելու է ալիեվին, թող լավ իմանա, որ տեսանելի ապագայում ինքը «Լամբադա» է պարելու, իսկ այդ ժամանակ արդեն մեր յոթանասուներեքամյա վոժդեր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, սեղանի շուրջ նստած, թեյ են խմելու և միասին դիտելու են դրա խաղիկները։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` «երիտկույսի» հրամանը Գերագույն գլխավոր ռեկետյոր անո տոտայի «ղոդուղին»։

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ